Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե՞տ
«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը վերջապես հանդիպել է Վլադիմիր Պուտինին և զրուցել վերջինիս հետ: Համապատասխանո՞ւմ է արդյոք այս լուրն իրականությանը՝ փորձեցինք ճշտել Քոչարյանի գրասենյակից: Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքեց տեղեկությունը։ «Ո՛չ, չի ունեցել»: Իսկ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանո՞ւմ է, Սողոմոնյանն ասաց՝ ոչ, Եվրոպայում է, մասնավոր այցով, սակայն թե որ երկրում, չցանկացավ նշել: Քոչարյանը խոստացել էր մոտ ապագայում հանդես գալ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշմամբ: Այս կապակցությամբ էլ Վ. Սողոմոնյանն ասաց. այո՛, սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր իր տեսակետը հայտնել եւ հիմա էլ է պատրաստվում: Իսկ ե՞րբ կլինի դա։ «Կարծում եմ՝ առաջիկայում, չեմ կարծում, որ շատ կուշանա, առաջիկայում այդ տեսակետին կծանոթանաք անպայման, բայց հստակ օր նշել առայժմ չեմ կարող»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: