ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է գրել Տիգրան Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ նամակ է գրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Մեր ձեռքի տակ հայտնված նամակում Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես նշել է. «Ձեր գործունեության ավարտին կուզեի իմ երախտիքի խոսքն ասել Զեզ՝ ՀՀ-ՌԴ մեր փոխհամագործակցության համար»։ ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ ռուս-հայկական մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել ու լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործում»,-գրում է «Ժողովուրդ» թերթը։
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։