Հունիս ամսին Ղրիմցիներն արդեն կունենան ՌԴ-ի անձնագրեր
Ղրիմցիների անձնագրերի պատրաստման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին: Անձնագրերի պատրաստման գործընթացը նախատեսվում է ավարտել հունիս ամսին:
Օրական անձնագրային բաժինն ընդունում է 17 հազար այցելու: Վերջապես հունիս ամսին խնդիրը վերջնականապես լուծված կլինի:
Նախորդ օրը տեղեկատվություն էր տարածվել, որ արդեն մոտ 100 հազար մարդ ստացել է անձնագիր: Արդեն մարտի վերջին մոտ 15 ղրիմցի ստացել էր ՌԴ-ի անձնագիր: