Կիևը պատրաստ է Ժնևի բանակցություններին առանց Ռուսաստանի մասնակցել
Կիևը պատրաստ է սկսել բանակցությունները Ժնևում` Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն`հղում անելով «Интерфакс»-ին:
Կիևը պատրաստ է բանակցությունները սկսել նույնիսկ առանց Ռուսաստանի: Այս վարկածը դիտարկվում է, քանի որ շատ հնարավոր է, Ռուսաստանը հրաժարվի մասնակցել:
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳՆ Անդրեյ Դեշիցան: Նրա խոսքով` հաստատվել է նաև այն տեղեկատվությունը, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին մասնակցել են նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ն:
Կիևն, ամեն դեպքում, պատրաստ է առանց Ռուսաստանի նստել բանակցային սեղանի շուրջ: Ժնևում հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին: