Ուկրաինայի ՊՆ նախարարը մեկնել է Ուկրաինայի արևելյան հատված. իրավիճակը գնալով թեժանում է
Ուկրաինայի ՊՆ Միխայիլ Կովալը մեկնել է Ուկրաինայի արևելյան հատված, որտեղ արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է տիրում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին:
Այս մասին համապատասխան հայտարարություն է արել փոխվարչապետ Վիտալի Յարեման:
Ներկա պահին լարված իրավիճակ է տիրում Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածներում: Մանսավորապես Դոնեցկում, Սլավյանսկում, Լուգնսկում մի քանի օր է` բախումները չեն դադարում:
Կրամատորսկը ևս անմասն չի մնացել գրոհներից: Հիշեցնենք, որ երեկ ուկրաինական զորքերը գրավել էին օդանավակայանը: