Տուրչինովն աշխատանքից ազատել է Ուկրաինայի ՆԳ հրամանատար Ստեփան Պոլտորակին
Ուկրաինայի Խորհրդարանի կողմից նշանակված երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն աշխատանքից ազատել է Ներքին գործերի հրամանատար Ստեփան Պոլտորակին :
Մեկ շաբաթ առաջ, Պոլտորակը նշանակվել էր Ազգային գվարդիայի հրամանատար, այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Նման որոշման պատճառներն ու մանրամասները հայտնի չեն:
Այսօր` ավելի վաղ, Կրամատորսկում 6 զրահատանկեր, , որոնք պատկանում են Ուկրաինայի բանակին, անցել են ցուցարարների կողմը :
Կիևը պաշտոնապես ոչ մի մեկնաբանություն չի արել կատարվածի հետ կապված: