Ժիրինովսկին հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պարուբիեմի հետ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Անդրեյ Պարուբիեմի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Քաղաքագետը նշել է, որ զրույցի ընթացքում նա քարտուղարից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը և կանխել հանցագործությունները իր ժողովրդի նկատմամբ:
«Ես նրան ասել եմ: Անդրեյ Վլադիմիրովիչ, անհապաղ դուսր բերեք զորքերը: Դուք կատարում եք ամենազարհուրելի ոճիրը, քանի որ խաղաղ բնակչության վրա եք նետել զինված ուժեր: Դա հանցագործություն է, և դուք կդատվեք Հաագայի դատարանով և Միջազգային քրեական դատարանով»,- հայտատարել է Ժիրինովսկին: