Լուգանսկում ակտիվիստները գերի են վերցրել 2 զինծառայողի
Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ ցուցարարները գերի են վերցրել երկու զինվորականի: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին:
Տեղեկատվության համաձայն` զինվորականների մեքենան խափանվել է: Վերջիններս դիմել են ոստիկանների օգնությանը: Պարզվել է, հենց ոստիկաններն են ակտիվիստների ձեռքը հանձնել զինծառայողներին: Դեպքը տեղի է ունեցել Լուգանսկում:
Ինչպես հայտնի է` այժմ Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածներում լարված իրավիճակ է տիրում: Դոնեցկում, Սլավյանսկում բախումներ են ընթանում: Երեկ, անգամ, խոսվում էր զոհերի մասին: