Սոֆիայում աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հրայր Շահվերդյանը հաղթել է թուրք մարզիկին
Հայ բռնցքամարտիկ Հրայր Շահվերդյանը (56 կգ) նախօրեին աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակ է տարել թուրք մարզիկ Ահմեդ Միցիկոմի նկատմամաբ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Բացի Շահվերդյանից հաղթանակ է տարել հայ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն, ով հանդես է գալիս 46-49 կգ քաշային կարգում: Նա փայլուն հաղթանակ է տարել կորեացի Կիմու Ուոնխոյու նկատմամաբ, իսկ բռնցքամարտիկ Արսեն Պողոսյանը (52 կգ) առավելության է հասել նիգերիացի մարզիկի նկատմամաբ: