ՕԵԿ-ն էր պակասում. պառաշյուտով եկավ
ՕԵԿ-ն էր պակասում. պառաշյուտով եկավ: Էս ի՞նչ խառնվել եք իրար: Էս ի՞նչ մի ՕԵԿ-ին բերել եք թատերաբեմ, իսկ նրանց յուրայիններն էլ, իրար հերթ չտալով, հայտարարություններ են տարածում: Տպավորություն ա, թե մի լուրջ կուսակցություն պիտի լուրջ որոշում կայացնի: ՕԵԿ-նա էլի, քաղաքականության մեջ անիզախարյանիզմի հիմնադիրը: Երեկ ընկերներիցս մեկը գրել է, որ ՕԵԿ-ը եթե կոալիցիա չկազմի, կդառնա կորած-մոլորված մի բան' մոտավորապես Ազատ դեմոկրատների երկվորյակ ախպերը:
Սաղ դարդներս լացել էիք, հիմա էլ պիտի Արթուրի դարդը լացենք, թե իրանք ինչ կորոշեն: Ջհանդամիս որոշեն: Արթուրն էլ մտածի, որ ինքը բալշոյ դեմքա ու ասի հետևյալը. «Մենք նիստ կանենք ու վերջում հայտարարություն կտարածենք»: Ախր ա՛յ ալամեզոններ, հըլը մի ձեր կուսակցական պատմութանը նայեք: ՀՀԿ-ն ԲՀԿ-ն կուսակցություններ կոչելուց սկի ծիծաղներս հազիվ ենք զսպում, դու՞ք ուր եք խցկվում:
Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ. «ՕԵԿ-ը հայտարարությանը սպասող չկա: Էդ միանալ-բաժանվելուց էլ ոչ մի հետաքրքիր բան չենք սպասում: Ու վաբշե հերիք եղավ, ով ինչ դուրս տա՝ քաղաքական հայտարարության անվան տակ կապեք գլխներիս: Տենց եք անում է, որ ամեն մի չբավարարված հայտարարում ա, որ ինքը քաղաքական գործիչա, իսկ ամեն մի անկապ կուսակցություն էլ իրեն դնում ա եսիմինչի տեղ»:
Բոլ ա գլուխներս աղաք, սա ի՞նչ կապիկություն ա: Յա...
Անկախ Հայաստան, Ֆեյսբուք: