Իսկ դրան Հովիկ Աբրահամյանը երբեք չի գնա
Որպեսզի կառավարությունը էապես փոխվի, նախ պետք է գնահատական տալ հին կառավարության թույլ տված բացթողումներին, չարաշահումներին, իսկ դրան Հովիկ Աբրահամյանը երբեք չի գնա, հակառակ դեպքում նրա առաջին իսկ արտահայտությունը նշանակվելուց հետո պետք է լիներ հետևյալը. «Բոլոր չարաշահումների, կոպիտ թերացումների հեղինակները պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ»: Ինչպես կարող է Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նորմալ գործել, եթե նա չգիտի, թե ինչ վիճակում է ստանձնում կառավարությունը, իսկ եթե գիտի ու լռում է, ապա դա նմանվում է հանցագործության մասին իմանալը և չհայտնելը երևույթին… Այսօր շատ է հնչյում «մենք առաջ ենք նայելու, ինչ կատարվել է նախկինում պետք է մնա անցյալում» արտահայտությունը, որը կարելի է ասել փրկարար օղակ է Տիգրան Սարգսյանի կառավարության անդամների համար: Այսինքն, ըստ այդ սզկզբունքի ստացվում է, որ ով ինչ ղալաթ արել է, հիմա հանգիստ մարսելու է: Միգուցե դրանով Հովիկ Աբրահամյանը ցանկանում է նախադեպ ստեղծել մի որոշ ժամանակ հետո (երբ այս կառավարությանը կփոխարինի այլ կառավարությունը) իր կառավարության անդամների անպատիժ մնալուն: Հ.Գ Մի բան ակնհայտ է , եթե չպատժվեն նախկին կառավարության օրոք հանցանք թույլ տվածները, ամեն ինչ գնալու է հին հունով, և ոչ մի կառուցվածքային և կադրային փոփոխություն արդյունք չի տալու:
Կարեն Թումանյան, Ֆեյսբուք: