Ղրիմը Ուկրաինայի հարավ-արևելյան բնակիչներին չի թողնի դժբախտության մեջ. Ակսյոնով
Ղրիմը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ֆինանսական օգնությունը Ուկրաինայի հարավ-արևելյան բնակիչներին: Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ավակովը:
«Ուկրաինայի ապօրինի իշխանությունը, իր ժողովրդի հետ երկխոսություն անցկացնելու փոխարեն նետել է նրանց զինվորականների և զինյալների վերահսկողության տակ, որոնք ճնշում են խաղաղ բնակիչներին և թույլ չեն տալիս անցկացնել բողոքի ակցիաներ: Մենք բարոյապես աջակցում ենք Սլավյանսկի, Կրամատորսկի, Դոնեցկի և այլ քաղաքների բնակիչներին, որոնք պայքարում են իրենց իրավունքի և ազատության համար»,- հայտարարել է Ակսյոնովը:
Նա նաև հավելել է, որ ղրիմցիները պատրաստ են ֆինանսկան օգնություն տրամադրել և ընդունել ընտանիքների: