ԱՄՆ-ում հայտնվել է սարք, որը վաճառում է մարիխուաննա
Առաջին սարքը, որը բժշկական նկատառումներից ելնելով պետք է վաճառի մարիխուաննա, տեղադրվել է Կոլորադոյում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոխանցվում է, որ սարքը կոչվում է Zazz և պատրաստվել է American Green ընկերության կողմից: Բժշկական մարիխուաննան կարող են ձեռք բերել միայն այն հիվանդները, ովքեր ունեն հաշվառման քարտ և PIN-կոդ: Բացի այդ` ապարատի մոտ տեղադրված է լինելու տեսախցիկ, որը պետք է համեմատի հիվանդի դեմքը փաստաթղթի լուսանկարի հետ:
American Green-ի ներկայացուցիչների խոսքով` ադ ապարատները տեղադրվելու են հատուկ արտոնագրված կետերում: