Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
Բարի Օֆարելը՝ Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ ամենի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ տեղի է ունեցել կոռուպցիոն սկանդալ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Կոռուպցիոն սկանդալը կապված է AWH՝ Australia Water Holdings ընկերության գործունեության հետ, որին մեղադրել են պետական պաշտոնյաներին բազմիցս կաշառելու մեջ: Նույն աղբյուրի հաղորդմամբ` Նոր Հարավային Ուելս նահանգի կառավարության պաշտոնակատարին ներկայացվել էին փաստաթղթեր, որոնցում նշված է եղել, որ Australia Water Holdings-ի ղեկավար Նիկ Ջիրոլամոն 2011 թ. ապրիլին նրան նվեր էր ուղարկել «Պենֆոլդս Գրանժ Էրմիտաժ» գինու մեկ շիշ, որը արժե ավելի քան 2980 դոլար: ՕՖարելը նշել է, որ պաշտոնը կլքի հաջորդ շաբաթ, քանի որ նախապես պետք է հանդիպի Լիբերալ կուսակցության անդամներին: