Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ են իրականացվում մահմեդականների նկատմամբ
Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ են իրականացվում մահմեդականների նկատմամբ: Քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ պատրաստվում է ցրել այն ստորաբաժանումը, որը զբաղվում է մահմեդականների նկատմամբ լրտեսական աշխատանքեր իրականացնելով:
Մի շարք լրատվամիջոցների համալիր գործողությունների արդյունքում պարզ էր դարձել, որ 2003 թ.-ից սկսած ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ լրտեսական գործողություններ են իրականացրել մահմեդականների նկատմամբ: BBC-ի փոխանցմամբ` ԿՀՎ-ի օգնությամբ իրավապահները մշակել էին լրտեսման ծրագրեր, որոնք ընդգրկում էին մահմեդականների կյանքին վերաբերող ամեն մի բնագավառ: Նրանք նաև ստեղծել էին տվյալների բազաներ, թե որտեղ են սնվում, գնումներ կատարում, աշխատում և աղոթում լրտեսվող մահմեդականները: Բացի այդ` ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական համազգեստով գրառել էին մահմեդական թաղամասերում խոսակցությունները, ինչպես նաև ամենօրյա հաշվետվություններ կազմել լսածի մասին:
Նյու Յորքի ոստիկանության մեթոդները սուր քննադատություն են առաջ բերել բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների մոտ, որոնք հայտարարել են այդ գործողությունների անօրինականության մասին: