Բուլղարիան անցել է ադրբեջանական գազի
Բուլղարիան, որը գրեթե ամբողջությամբ կախված է եղել ռուսական գազի մատակարարաումից, դիտարկում է այն հնարավորությունը, ըստ որի կկարողանա Ադրբեջանից ներմուծել ածխաջրածին: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևի խոսքով` Սոֆիան ուշադիր հետևում է Ուկրաինայում զարգացող իրավիճակին, քանի որ կարող է հանգեցնել ռուսական գազի մատակարարման խափանմանը: