Ուկրաինայում արձանագրել են քաղաքական դրդապատճառներով մարդկանց հետապնդումների փաստեր
Ուկրաինայում արձանագրել են քաղաքական դրդապատճառներով մարդկանց հետապնդումների փաստեր: Այս ամենը արձանագրել է Ուկրաինայում դիտումներ անցկացնող ՄԱԿ-ի դիտորդական հանձնաժողովը:
BBC-ի հաղորդմամբ` Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք մի շարք տարբեր դեպքեր են գրանցել, որտեղ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ կազմակերպված իշխանությունների կողմից: Այդպիսի հետապնդումներ են իրականացվում նաև այն պատճառով, որ ոմանք մոտ կապեր ունեն նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այդ մարդկանցից ոմանք ռուսախոսներ կամ ռուսներ են: Հետապնդման փաստեր եղել են, սակայն դրանք լայնամասշտաբ և պարբերական բնույթ չեն կրել: