Հնդկաստանում ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 6 մարդ
Հնդկաստանում 6 մարդ կենդանի այրվել է ավտոբուսի մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ապրիլի 16-ի առավոտյան` Կաևանատակա նահանգում: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել բենզինի արտահոսքը:
Դեպքի ժամանակ ավտոբուսում գտնվել է 29 մարդ, որոնցից 6-ը տեղում մահացել են, իսկ 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: