Ի՞նչ նպատակով էր Արա Աբրահամյանն այցելել Սերժ Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Մոսկվա-Երևան տրանզիտը շատ ակտիվ է գործում. Հայաստան են եկել թե Արա Աբրահամյանը, թե ռուսաստանյան էմիսար Անդրանիկ Նիկողոսյանը։ Երկուսն էլ՝ նույն «առաքելությամբ»։ Առաջինը փորձում է իր եղբորը՝ Գագիկ Աբրահամյանին տեսնել էներգետիկայի նախարար, նախորդ օրը երեկոյան նա եղել է Սերժ Սարգսյանի մոտ։ Իսկ հաջորդ օրը մյուս եղբոր՝ Սերգեյ Աբրահամյանի ծննդյան օրն են նշել Բլուրում գտնվող վերջինիս տանը, որին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Նիկողոսյանին, ապա նա Հայաստան է եկել ոչ միայն պաշտոն զբաղեցնելու, այլև Ռուսաստան-Հայաստան «օսը» արթուն պահելու, նաև «զորավար» Վլադիմիր Գասպարյանից մեդալ ստանալու համար»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում։