ՀՅԴ-ն համաձայնել է մտնել կոալիցիա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ապրիլի 18-ին ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես որոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել, առաջարկելով Լևոն Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։
Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մաը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռևս հստակեցված չէ»։
Առավել մանրամասն' «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: