Կրամատորսկի օպերացիային մասնակցել են նաև «Омега»-ն և «Альфа»-ն
Կիևում պաշտոնապես հայտարարել են, որ Կրամատորսկում տեղի ունեցած օպերացիայի արդյունքում զոհր չկան: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին: Օպերացիայի իրականացմանը մասնակցել են նաև «Омега» և «Альфа» խմբերը:
Փոխանցվում է նաև, որ Սլավյանսկում այժմ խաղաղ իրավիճակ է և տեխնիկա չկա: Սակայն ժամեր առաջ այնտեղ պայթյունավտանգ իրավիճակ էր:
Փոխանցվում է նաև, որ Կրամատորսկի օդանավակայանում տեղի ունեցած օպերացիայի ժամանակ շտապօգնության մեքենաներ չեն երևացել: