Պայթյունավտանգ իրավիճակ Սլավյանսկում. ուկրաինական զորքերը պատրաստվում են գրոհի
Ուկրաինական զորքերն արդեն պատրաստվում են մտնել Սլավյանսկ և գրոհել: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով «РИА Новости»-ի գործակալությանը: Վերջինիս այս մասին հայտնել է ոստիկանության պետ Սերգեյ Ցիպլյակովը:
«Այս պահին շատ լուրջ գրոհ է տեղի ունենում Սլավյանսկում: Իրավիճակը գնալով լարվում է»,- հայտարարել են ակտիվիստները:
Ցույցեր են տեղի ունենում Ուկրաինայի արևելյան հատվածներում` Դոնեցկում, Խարկովում, Լոգանսկում: Ցուցարարները պահանջում են անցկացնել ռեֆերենդում` իրենց կարգավիճակը որոշելու նպատակով:
Հիշեցնենք, որ Գերագույն Ռադայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ավելի վաղ հայտարարել էր ուժային օպերացիա սկսելու մասին: Օպերացիան պետք է սկսվեր Դոնեցկում` մասնավորապես հյուսիսային հատվածում: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն այս քայլը որակել էր որպես բռնություն: