Ուկրաինական զորքերը գրոհով վերցրել են Կրամատորսկի օդանավակայանը
Կրամատորսկի օդանավակայանում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 4 մարդ, իսկ 2-ը ստացել մարմնական վնասվածք` տեղի ունեցած բախումների արդյունքում:
Օդանավակայանը գտնվում է Ուկրաինայի արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով «РИА Новости»-իին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ օդանավակայանում կա 4 սպանված և 2 վիրավոր:Ոստիկանները ստիպված են եղել նահանջել: Ուկրաինական կողմը գրոհել և իր վերահսկողության տակ է վերցրել օդանավակայանը: Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի զորքերը 2 ուղղաթիռով են գրոհել օդանավակայան և վերցրել այն: