ՄԱԿ-ը պատռել է ՌԴ-ի երեսը
ՄԱԿ-ը պատռել է ՌԴ-ի երեսը` ի դեմս ատելության քարոզի և մեքենայութունների Ղրիմու` հանրաքվեի հետ կապված, ինչպես նաև զրոյացրել անեքսիայի համար պատճառ ծառայած հիմնական առիթը: Այսօր հրապարակվել է զեկույցի վերջնական տեքստը` Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում` Ղրիմում, որը մարտին մտավ ՌԴ կազմի մեջ: Հաշվետվության տեքստը շատ քիչ է տարբերվում նախնական տարբերակից, որը տարածում էր գտել համացանցում դեռ անցյալ շաբաթ:
Այս փաստաթուղթը կազմվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի` մարդու իրավունքների գծով տեղակալ Իվան Շիմոնովիչի և ՄԱԿ տեսուչների` Ուկրաինա երկու այցերի արդյունքում և պարունակում է իրադարձությունների վերլուծություն ապրիլի երկուսի դրությամբ:
Այդ փաստաթղթում ուսումնասիրվում են բողոքի ակցիաների պատճառները Ուկրաինայում` սկսած անցյալ տարվանից և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Յանուկովիչի ռեժիմի տապալումից հետո:
Մայդանում հակամարտության պատճառներից են անվանում կարգուկանոնը պահպանող մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվության, անկախ դատարանի բացակայությունը, անհավասարության զգացումը, այդ թվում ռեսուրսների անհավասար բաշխումը, կաշառակերությունը, պահումների համակարգի բացակայությունը, ազատ ընտրությունների և հակակշիռների բացակայությունը:
Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ բողոքական շարժման արմատականացման պատճառը ուժի չարաշահումն էր Բերկուտի կողմից, ուստի պահանջվում է հետաքննել Մայդանում կատարվածը և պատժել մեղավորներին: 2013թ. դեկտեմբերից 2014թ. փետրվար բողոքի ակցիաների արդյունքում մահացել է 121 մարդ: Մեծամասամբ` զոհերը ծեծի, տանջանքների և այլ ոչ մարդկային քայլերի արդյունք են, որոնք վերագրում են Բերկուտին:
Ղրիմի իրադարձությունների հետ կապված քաղաքական ասպեկտը չի հանդիսանում զեկույցի թեմա, սակայն Շիմոնովիչը, ով 21 և 22 մարտին եղել է Ղրիմում, նշում է, որ հանրաքվեից հետո իրավիճակն անհանգստացնող է, քանզի այնտեղ չկա խոսքի ազատություն, և ոտնահարված են մի շարք այլ իրավունքներ ևս: Ինքը ռեֆերենդումը նույնպես շատ հակասական հարցեր է առաջ բերում: Օրինակ, ՄԱԿ-ը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որ մեքենայություններ են կիրառվել ձայների հետ կապված, որ մասնակցել են այդ հանրաքվեին մարդիկ, ովքեր չունեն Ուկրաինայի քաղաքացիություն: Իսկ շատերն էլ քվեարկել են ոչ մեկ անգամ:
«Ռուսաստանն ի սկզբանե նպատակ է ունեցել պառակտել երկիրը երկու մասի... Իզուր չէ, որ նախկին Բերկուտի աշխատակիցները այժմ ՌԴ ԶՈւ կազմում են,- ասել է Շիմոնովիչը և ավելացրել.- Ոչ մի պաշտպանական բնույթ ՌԴ գործողությունները չեն կրել, քանզի ոչ ոքի Ղրիմում ոչինչ չի սպառնացել, մինչև որ ՌԴ-ն չի սրել իրավիճակը: Այս փաստաթուղթը մանրակրկտորեն արված ուսումնասիրություններով դրա վառ ապացույցն է»: