Ադրբեջանցիները պահաջել են Ժիրինովսկուն զրկել պատգամավորական մանդատից
Ադրբեջանցիները, որոնք բնակվում են Սամարայում և Կոմիում, հատուկ ուղերձ են հղել Ռուսաստանում ադրբեջանի ազգային-մշակութային ինքնավարության առաջնորդին` աջակցելով նրա այն պահանջին, թե անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Ժիրինովսկուն, քանի որ նա ամեն անգամ հակաադրբեջանական հայտարարություններ է անում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Այն փաստը, որ Ժիրինովսկին հանդիսանում է ՌԴ-ի Պետական դումայի պատգամավոր և թաքնվում է իր կարգավիճակի ետևում, չի կարող մեզ անտարբեր թողնել. նա բարձր հարթակներից վիրավորական արտահայտություններ և սադրիչ հայտարարություններ է անում բազմաթիվ ազգերի, ինչպես նաև ադրբեջանցիների վերաբերյալ: Փաստացի` նա խանգարում է Ռուսաստանի ժողովրդին ապրել հաշտության և խաղության մեջ: Այդ առիթով մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել նրան»,- ասվում է ուղերձի մեջ: