Մեծ Բրիտանիայում կնոջը վիրահատելիս սխալմամբ կույր աղիքի փոխարեն հեռացրել են ձվարանները
Մեծ Բրիտանիայում 32-ամյա հղի կինը, ով գտնվել է 21 շաբաթական հղիության մեջ, տեղափոխվել էր հիվանդանոց` կույր աղիքի բորբոքմամբ: Վիրահատության ժամանակ բժիշկը, որն ընդամենը 3 շաբաթ առաջ էր ընդունվել աշխատանքի, սխալմամբ կույր աղիքի փոխարեն հեռացրել է կնոջ ձվարանները, այս մասին հայտնում է The Mirror-ը:
Պարբերականը պարզաբանում է, որ վիրահատությունից 3 շաբաթ անց կնոջը կրկին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատության ժամանակ տեսել, որ կույր աղիքի փոխարեն հեռացված են եղել ձվարանները: Կրկնակի վիրահատության ժամանակ, երբ արդեն պետք է հեռացվեր կույր աղիքը, կինը մահացել է:
Նրան վիրահատող բժիշկը հայտնել է, որ իրոք ձվարանները շփոթել էր կույր աղիքի հետ: