Պակիստանում ձերբակալել են մարդակերի (լուսանկարներ)
Պակիստանում ձերբակալել են մարդակերի, երբ նրա տան խուզարկման ժամանակ հայտնաբերել էին 3-ամյա երեխայի գլուխ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Փոխանցվում է, որ եղբայրներ Մուհամմեդ Արիֆն (35 տարեկան) և Մուհամմադ Ֆարմանը (30 տարեկան), որոնք արդեն դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ մարդակերության համար, ազատության մեջ էին հայտնվել անցած տարի:
Այդ ժամանակ ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրները գերեզմանոցից հանել էին 100 մարմին և կերել էին: Իսկ այս անգամ ոստիկանությունից հայտնել են, որ եղբայրների հարևանները դժգոհել են ահավոր հոտից և երբ նրանք մտել են նրանց տուն, հայտնաբերել են այդ ահավոր տեսարանը:
Մուհամմեդ Արիֆին ձերբակալված է, իսկ եղբայրը գտնվում է հետախուզման մեջ: