Ժիրինովսկին ներկայացել էր զինվորական համազգեստով (տեսանյութ)
ԵվրոպաՎլադիմիր Ժիրինովսկին՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետդումայի նստաշրջանին ներկայացել է Ռուսաստանի Զինված ուժերի գնդապետի համազգեստով:
Նա այդ ամենը իրականացրել է, որպեսզի ցույց տա, որ Ուկրաինայի գործող իշխանությունը հագել է ռուսական համազգեստ և հայտարարել երկրի արևելյան շրջաններում հատուկ գործողությունների անցնելու վերաբերյալ:
Itar Tass - ի փոխանցմամբ` մինչ այդ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր երկրի արևելքում ֆեդերալացման օգտին հանդես եկողների դեմ լայնամասշտաբ գործողություն անցկացնելու վերաբերյալ:
Ժիրինովսկին իր խոսքում նշել է, որ ինքը հագել է գնդապետի համազգեստ, քանի որ այն կարող է կրել սահմանված օրենքի համաձայն և տեսնում է, թե ինչպես է ռազմական կազմը Կիևում զգեստափոխվել: