Դավիթ Քոչարյանը պատգամավորական լիազորություները վայր դնելու մասով դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամակցությունից:
Այս լուրը ճշտելու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի հետ, ով հայտնեց, որ Դավիթ Քոչարյանը ոչ թե կուսակցությունից է դուրս գալիս, այլ հրաժարվում է մանդատից. «Պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասով Դավիթ Քոչարյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագաին , որը առաջին նիստում առաջիկա քառօրյայում կհրապարակի նիստը նախագահողը, և եթե 15 օրվա ընթացքում Դավիթ Քոչարյանը ետ չվերցնի դիմումը, ապա վայր է դնում իր պատգամավորական մանդատը»: