Հովիկ Աբրահամյանը ապացուցեց, որ Հայաստանը երազանքների իրականացման երկիր է. մարդը երազեց ու դարձավ վարչապետ
«168 ժամ» թերթը գրում է. «Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում հայտնվելով՝ երկրագնդի ցանկացած քաղաքացի կարող է հասնել իր երազանքին՝ օգտվելով իր ունակությունները, ստեղծագործականությունը դրսևորելու ազատ հնարավորություններից։
Այդ երևույթը ստացել է «Ամերիկյան երազանք» անվանումը։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նեխած իմպերիալիզմի դավադիր քարոզիչների կողմից մտածված հերթական մոլորությունն է, քանի որ իրական երազանքների երկիրը Հայաստանն է։ Վկան՝ արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Մարդը երազում էր դառնալ վարչապետ՝ դարձավ։ Երազում էր ոչ թե ռոմանտիկ երազկոտի, այլ պրագմատիկ իլյուզիոնիստի համառությամբ՝ չթաքցնելով իր երազանքն ու դրան հասնելու համար գործի դրվող միջոցների մեջ խտրություն չդնելու պատրաստակամությունը։
Այդ ամերիկաներում է, որ մարդիկ հարվարդներ ու ստենֆորդներ են ավարտում, 6-8 տարի ժամանակ են վատնում կրթություն ստանալու համար, որպեսզի հազիվ սենատոր դառնան։ Ու եթե դա է երազանքների երկիրը, ապա Հայաստանն ուղղակի երազանքների տիեզերք է»,-գրում է «168 ժամ» թերթը։
Առավել մանրամասն` «168 ժամ» թերթի այսօրվա համարում։