Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչո՞ւ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշաույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսեւորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիս.
«Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն եւ ընդդիմություն։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը։ Մյուս պատճառը կարող է լինել իշխանության և ԲՀԿ-ի միջև ոչ հրապարակային համաձայնությունը։ Այդ համաձայնությունն ուղղված է քաղաքական դաշտն իրենցով լցնելուն և մյուսների գործունեությունը խոչընդոտելուն»:
Առավել մանրամասն' «168 ժամ» թերթի այսօրվա համարում: