Մենք այլևս ոչ մի զիջման չենք գնալու. Պեսկով
Կրեմլում մինչ այժմ չեն ստացել պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նամակին՝ ուղղված Եվրամիության երկրների ղեկավարներին Ուկրաինայի գազի պարտքի հետ կապված, ի դեպ, նախագահի մամլո ծառայությունում լուրեր են պտտվում, որ միասնական պատասխանը պարունակող նամակ-փաստաթուղթն արդեն գտնվում է պատրաստման փուլում: Մինչդեռ Կրեմլում անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արևելքում աճող լարվածության վերաբերյալ:
Այն մասին, որ ոչ մի պատասխան Կրեմլը չի ստացել՝ դիմելով եվրոպական երկրների ղեկավարներին՝ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի անընդհատ աճող պարքի հետ կապված, ասել է երկրի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը: «Մենք լսել ենք, որ կա որոշակի պատասխան մեզ ուղարկելու մտադրություն, բայց փաստացի մենք ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել է Պեսկովը:
Նա նաև ավելացրել է, որ եթե Ուկրաինան գտնվում է, օրինակ, ԱՄՆ կամ Եվրամիության հովանավորչության տակ, ապա թող նրանք մարեն իր պարտքը, բայց որ այդ պարտքը պետք է մարվի, դա անխտիր. «Մենք այլևս ոչ մի զիջման չենք գնալու, տեսանք, ինչպես մեր բարությանը պատասխանեցին մեր «եղբայրները» »,- ասել է նա: