Ռուսաստանում ռելսերի վրա տղամարդ է ընկել
Մոսկվայում մետրոյի Զամոսկվորեցկայի գծի «Աերոպորտ» կայարանում ռելսերի վրա տղամարդ է ընկել: Այս մասին հաղորդում է Vesti.ru լրատվական կայքը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը:
Տեղեկությունների համաձայն՝ տարեց մարդը տեղում մահացել է: Այս պահին ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները և հաստատել զոհվածի անձը:
«Աերոպորտ» կայանում գնացքների ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է դիակը ռելսերի վրայից հեռացնելու համար:
Ներկայումս շարժումը վերականգնվել է: