Ինչպես են շոկոլադը և սուրճն ազդում լյարդի ֆերմենտների վրա
Սուրճը ամենատարածված ըմպելիքներից մեկն է:
Ինչպես նաև շոկոլադը: Ճիշտ պատրաստելու դեպքում դրանք հիանալի համ ունեն, սակայն դա հարցի միայն մեկ կողմն է: Վերջերս անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ դրանց պարբերաբար օգտագործումը ոչ միայն հաճելի համային զգացողություններ է պարգևում, այլև առողջացնում է լյարդը: Մանավանդ, երբ օրգանը ախտահարված է ՄԱԻՎ-ի կամ հեպատիտ C-ի հետևանքներով:
Պարզվում է՝ շոկոլադի պարբերական և սուրճի' օրական երեք բաժակից ավելի օգտագործումը նվազեցնում է լյարդի բորբոքման ֆերմենտ-մարկերների (ԱԼՏ, ԱՍՏ) պարունակությունը 40-50%-ով:
ՄԻԱՎ-ով և հեպատիտով վարակված այն հիվանդների արյան մեջ, ովքեր պարբերաբար օգտագործում էին շոկոլադ և սուրճ, ալանինտրանսամինազայի և ասպարտատամինոտրանսֆերազայի թվերն ավելի ցածր էին՝ համեմատած այն հիվանդների հետ, ովքեր չէին խմում սուրճ և չէին ուտում շոկոլադ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել էին ճապոնական Journal of Hepatology ամսագրում: Նյութում ներկայացված է, թե ինչպես են սուրճը և շոկոլադն ազդում լյարդի այդ երկու ֆերմենտների մակարդակի վրա' հեպատիտ C-ի վիրուսով և ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ:
Ենթադրվում է, որ շոկոլադի և սուրճի անսովոր հատկությունների պատճառը պոլիֆենոլների բարձր պարունակությունն է: Սրանք բնական հակաօքսիդանտներ են, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն:
Չնայած ստացված արդյունքներին՝ գիտնականները առայժմ կարծում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ թեստեր և ուսումնասիրություններ:
Սակայն ուրախացնում է արդեն այն փաստը, որ նման համեղ ըմպելիքների և ուտեստների միջոցով կարելի է ազդել լյարդում տեղի ունեցող լուրջ գործընթացների վրա: