Մամիկոն Խոջայանին պատրաստում են վիրահատության. բացառիկ հարցազրույց
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Մամիկոն Խոջայանին 2 ժամ առաջ նախապատրաստեցին վիրահատության:
Հիվանդի առողջական վիճակի հետ կապված Operativ.am-ի թղթակիցը զրուցեց վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանի հետ, ով տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջայանի վիճակը կայուն ծանր է, և միայն վիրահատությունից հետո կարող են ասել նրա հետագա առողջական վիճակի մանրամասները:
Խոջայանին զննելու էին եկել նաև ՀՀ և Միջազգային Կարմիր Խաչի մասնագետներ, ովքեր զննեցին թե՛ հիվանդի մարմինը, թե՛ ռենտգենի և ուլտրաձայնային հետազոտության (էխո) պատասխանները (նկարները):
Ադրբեջանցիների կողմից գերևարված Մամիկոն Խոջայանի մարմինը ամբողջությամբ պատված է կապտուկներով, մեջքն ու բազկոսկրերը կոտրված են, գլխին վնասվածքներ ունի:
Կարինե Գևորգյան