Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրենդային բիկինիները
Ամերիկահայ հայտնի մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող վաճառել Skims ապրանքանիշի իրերը։ Չնայած այն հանգամանքին, որ աստղը բավականին հաճախ է իր գովազդային արշավներում ներգրավում հայտնի դեմքերի, օրինակ՝ Լանա Դել Ռեյին, Քիմ Քեթրոլին, ռեփեր Աշերին, ֆուտբոլիստ Նեյմարին, Քարդի Բին և այլոց, նա ինքը նույնպես բաց չի թողնում գլխավոր հերոսուհին դառնալու հնարավորությունը։
Նախօրեին Քիմ Քարդաշյանը նոր կադրեր էր հրապարակել իր Skims ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Աստղը հստակ ցուցադրել է գալիք ծովափնյա սեզոնի թրենդները՝ թողարկելով Swim հավաքածուն։
Նախ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ այս տարվա նորաձևության թրենդներում գերիշխելու է կենդանական պրինտը։ Ոչ վաղ անցյալում Քիմ Քարդաշյանը կիսվել էր ընձառյուծի պրինտով լողազգեստով լուսանկարներով, իսկ այժմ նա մեզ հրավիրում է ավելի մոտիկից ծանոթանալ օձի պրինտով տարբերակին։ Երկրորդ՝ կրկին կարմիր: Չնայած այն հանգամանքին, որ ոճաբաններն ու նորաձևության ազդեցիկները արդեն փորձում են հեռանալ նման վառ երանգից՝ հօգուտ ավելի խլացված երանգների, օրինակ՝ բորդոյին, Skims ապրանքանիշը դեռևս հենվում է դրա վրա: