Պարզվել է նախաճաշի օպտիմալ ժամանակը
Նախաճաշից առավելագույն օգուտ քաղելու համար կարևոր է ոչ միայն ճիշտ մթերքներ ընտրել, այլև հաշվի առնել կերակուրների ժամանակացույցը, ասում է սննդաբան Ռայան Սթիվենսոնը: Glamour ամսագրին տված հարցազրույցում նա նշել է նախաճաշի համար օպտիմալ ժամանակը:
Լավ նախաճաշը տալիս է էներգիա, օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը և օգնում է խուսափել օրվա ընթացքում չափից շատ ուտելուց, ասել է Սթիվենսոնը։ Նա խորհուրդ է տվել օրվա առաջին կեսին ուտել սպիտակուցներով և բջջանյութով հարուստ սնունդ:
Սթիվենսոնը նաև նշել է,որ սննդի ժամանակի հարցում համընդհանուր առաջարկություններ չկան, և պետք է կենտրոնանալ մարմնի անհատական հատկանիշների և գրաֆիկի վրա։
«Բայց հիմնական կանոնն է՝ ընթրիքի և նախաճաշի միջև թողնել առնվազն 12 ժամ: Եթե ընթրել եք 19:30-ին, ապա նախաճաշելու համար պետք է սպասել մինչև 7:30-ը»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ խորհուրդ է տվել փորձագետը: