Իմ որդիներն ատում են «Բարբին». Շակիրան մարտահրավեր է նետել ֆեմինիստներին
Երգչուհի Շակիրան քննադատել է «Բարբի» ֆիլմը։ 47-ամյա դերասանուհին ամենավատ խոսքերով է պատմել անցյալ տարվա կինոթողարկման մասին:
Աստղի խոսքով՝ կինն իսկապես իրավունք ունի անել այն, ինչ ուզում է, բայց դա չի նշանակում, որ նա պետք է այդպես վարվի։ Allure-ին տված հարցազրույցում Շակիրան բավականին կոշտ է արտահայտվել նոր ֆիլմի մասին։
«Իմ որդիներն ատում են այս ֆիլմը: Նրանք դա նվաստացուցիչ են համարում: Ես մասամբ համաձայն եմ նրանց հետ։ Ես երկու տղա եմ մեծացնում, և ինձ համար կարևոր է, որ նրանք իրենց ուժեղ զգան, բայց հարգեն կանանց: Ես համակրում եմ փոփ մշակույթին, երբ այն ձգտում է հզորացնել կանանց: Բայց առանց տղամարդկանց զրկելու տղամարդ լինելուց, պաշտպանելու և ապահովելու իրավունքից։ Վստահ եմ, որ կանայք իրավունք ունեն ստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, բայց նաև կարծում եմ, որ տղամարդիկ հասարակության մեջ մեկ նպատակ ունեն, իսկ կանայք՝ այլ»,- ասել է աստղը։
Նրա խոսքով՝ տղամարդիկ և կանայք լրացնում են միմյանց, և այդ կապը երբեք չպետք է կորչի։