Երգչուհի Լիզոն հայտարարել է, որ ավարտում է կարիերան
Ամերիկացի երգչուհի Լիզոն հայտարարել է, որ ավարտում է երաժշտական կարիերան։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Սրա պատճառը հոգնածությունն էր այն ահաբեկումներից և ստերից, որոնք հեյթերները տարածում էին նրա մասին։
Այս հայտարարությունը մեծ ցնցում էր աստղի երկրպագուների համար, քանի որ նա երբեք կոմպլեքսավորված չէր և հաճախ էր համարձակ կերպարներով հայտնվում բեմում: Ուստի ոմանք ենթադրեցին, որ կատարողը պարզապես ուշադրություն է գրավում երաժշտական որևէ կարևոր իրադարձությունից առաջ։
«Ես հոգնել եմ համակերպվել այն փաստի հետ, որ կյանքում և ինտերնետում ինձ բոլորն անհանգստացնում են: Այն ամենը, ինչ ես ուզում եմ գրել՝ երաժշտությունն է, ուրախացնել մարդկանց և աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել, քան այն, ինչ ես տեսնում եմ: Բայց ես «սկսում եմ մտածել, որ աշխարհին ես պետք չեմ: Ես անընդհատ ընդդիմանում եմ իմ մասին ասված ստերին՝ հանուն ազդեցության և հայացքների: Իմ կերպարը քննադատվում է այն մարդկանց կողմից, ովքեր ինձ չեն ճանաչում և չեն հարգում իմ անունը: Ես սրան չեմ համաձայնվել, ես գնում եմ»,- գրել է նա։