Քիմ Քարդաշյանը նշել է ֆուտբոլիստ Բեքհեմ կրտսերից բաժանվելու պատճառը
Ռեալիթի հեռուստաաստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի պատճառով բաժանվել է իր սիրելիից՝ ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ ինսայդերի՝ Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են, քանի որ ֆուտբոլիստին դուր չի եկել հասարակության ավելորդ ուշադրությունը։ Մարզիկին հատկապես անհանգստացրել է Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի սկանդալային պահվածքը։
«Քիմը մեղադրում է Քանյեի չարաճճիություննը սրա (բաժանման) համար և մտածում է, թե արդյոք նա երբևէ կգտնի մեկին, ով կկարողանա հաղթել իր նախկինին»,- «Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասել է աղբյուրը:
Աղբյուր` Panorama.am