Վատ քունը մարդկանց ստիպում է գրեթե հինգ տարով մեծ զգալ
Կարոլինսկայի ինստիտուտի շվեդ գիտնականները պարզել են, որ միայն երկու գիշեր վատ քունը բավական է, որպեսզի մարդն իրեն 4,4 տարով մեծ զգա իր տարիքից: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B (RSPB) գիտական ամսագրում:
Փորձագետներն անցկացրել են երկու փորձ. առաջինի ժամանակ 18-ից 70 տարեկան 429 մարդ պատասխանել է այն հարցերին, թե քանի տարեկան են իրենք զգում և քանի գիշեր (եթե այդպիսիք կան) վատ են քնել անցած ամսվա ընթացքում: Պարզվել է, որ վատ քնի յուրաքանչյուր գիշերվա համար կամավորներն իրենց միջինը երեք ամսով մեծ են զգացել։
Երկրորդ հետազոտության ընթացքում հետազոտողները 18-ից 46 տարեկան 186 կամավորների հարցրել են, թե քանի տարեկան են նրանք զգում երկու գիշեր երկար քնելուց հետո, երբ նրանք ամեն գիշեր մնացել են անկողնում ինը ժամ, իսկ երկու գիշեր քնել են օրական ընդամենը չորս ժամ: Սահմանափակ քնից հետո մասնակիցներն իրենց միջին հաշվով 4,4 տարով ավելի մեծ են զգում, քան այն ժամանակ, երբ բավականաչափ քնում են:
Հակառակ էֆեկտը նկատվել է, երբ մարդիկ ինը ժամ մնացել են անկողնում։ Բայց այստեղ ազդեցությունն ավելի համեստ է եղել. փորձի մասնակիցները հայտնել են, որ լավ հանգստանալուց հետո իրենց իրական տարիքից միջինը երեք ամսով երիտասարդ են զգում:
Գիտնականների կարծիքով՝ բացի ավելի թույլ զգալուց, տարիքի ընկալվող աճը կարող է ազդել մարդկանց հոգեվիճակի վրա՝ դարձնելով նրանց ավելի քիչ ակտիվ, շփվող և բաց նոր գիտելիքների համար, փոխանցում է Shantnews-ը։