Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն խզել են նշանադրությունը
Մեգան Ֆոքսը Call Her Daddy-ի փոդքաստում խոսել է Քոլսոն Բեյքերի հետ հարաբերություններում դադար վերցնելու մասին, ով հանդես է գալիս Machine Gun Kelly բեմական անունով:
Ինչպես նշում է Us Weekly-ն, սիրահարներն այլևս չեն ապրում միասին, որպեսզի միմյանց որոշակի տարածք տան՝ պահպանելով իրենց հարաբերությունները։ Մեգան Ֆոքսը թողել է իր առանձնատունը Էնսինոյում և գնացել Մալիբու։
Զույգի մեջ խնդիրները սկսել են ի հայտ գալ մեկ տարի առաջ. Քոլսոն Բեյքերը նույնիսկ կասկածվում էր դավաճանության մեջ, սակայն ինքը՝ Մեգանը, հերքել է այդ լուրերը։
Հիշեցնենք, որ մոդելի և ռեփերի հարաբերությունները սկսվել են 2020 թվականին, երկու տարի անց Քոլսոնն ամուսնության առաջարկ է արել սիրելիին, սակայն հարսանիքն այդպես էլ չի կայացել։