Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել էր օղակների վարժության բրոնզե մեդալակիր։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։