Լիվերպուլը Լիգայի գավաթի եզրափակչի ֆավորիտն է՝ չնայած Կլոպի անհամաձայնությանը. Պոչետինո
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն այն մասին, որ մերսիսայդցիները ֆավորիտ չեն Լիգայի գավաթի առաջիկա եզրափակչում, որը կկայանա փետրվարի 25-ին։
«Իհարկե, եթե ասեն, որ ֆավորիտ չեն, մենք էլ կասենք, որ ֆավորիտ չենք։ Ընդհանրապես, եթե Յուրգենն այդպես է ասել, ապա կասեմ, որ ֆավորիտը հենց «Լիվերպուլն» է։
Իսկապես, ակումբում Կլոպի ութ տարիների ընթացքում նրանք փորձառու են դարձել։ Մեր խաղացողներից շատերի համար սա առաջին եզրափակիչն է կարիերայում։
Արդյո՞ք «Լիվերպուլը» ֆավորիտ է: Միանշանակ։ Եվ Յուրգենը դա շատ լավ է հասկանում, քանի որ բավականին խելացի է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football.London-ը։
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում «Չելսին» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:00-ին, փոխանցում է ArmSport-ը։