Երևան, 03.Մայիս.2024, 00:00 |
2023-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործութ... Հայտնի է Քիմ Քարդաշյանի՝ ֆուտբոլիստից բաժանմա... Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառե... Սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները... Ճշտեցի՞ք Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավո... Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են ... Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեութ... Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Օ... ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի... Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որ... Հավաքների ընթացքում արձանագրվել են ոստիկանութ... Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությո... Կոբախիձեն ԱՄՆ էր հրավիրվել պայմանով. Վրաստանի... Բագրատ Սրբազանին կրկին չթույլատրեցին մուտք գո... «Մայր Հայաստան»-ն ակցիա է իրականացնում Վանաձո... Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1... Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մե... Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությունը վտան... Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրա... Խուլիգանություն եւ սպանություն՝ Երեւանում. հն... «Հանգիստ, հավաքեք ձեզ». Արթուր Հովհաննիսյանի ... Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու. ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստան... Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Ս... Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակվ... Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Me... «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության... ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ... Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել... Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` մայիսի 3-ի համար Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն Անն... 60-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադր... Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցի... Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբ... Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվ... Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտ... ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածել... Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական... 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-... ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել ... Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին... Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ» Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցնե... Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբ... Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչու... Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխ... Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղու... Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարո... Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպո... Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ... Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ... Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանու... Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայ... Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյ... Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ուն... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդու... ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատար... ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծա... Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական... Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմր... Բորելի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ... Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայաց... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Աշտարակի ԲԿ-... Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավ... Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և... Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայ... Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MA... Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստան... Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական ... Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է ... Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստա... Տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոց... «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել ե... Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատար... ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ... Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան...

Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության. Արմեն Աշոտյան

«Հրապարակ»-ը հարցեր է ուղղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։ Հարցազրույցը՝ ստորև․

- Տեղեկացանք, որ խցում միայնակ եք մնում` ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք կարդում, հետեւո՞ւմ եք քաղաքական անցուդարձին։

- Արդեն 6 ամիս է, ինչ կալանքս անցկացնում եմ մենախցում՝ սեփական դիմումի հիման վրա։ Միայնակ եմ, որպեսզի իմ նկատմամբ անառողջ ուշադրության ու չհիմնավորված խստությունների պատճառով չտուժեն իմ պոտենցիալ խցակիցները։ Ռուս մեծ պոետ Բրյուսովը գրում էր, որ կալանքը սահմանափակ տարածքում ժամանակի ավելցուկ է։ Գերնպատակս է՝ թե՛ այստեղ, թե՛ հետագայում ազատության մեջ, մնալ մարտունակ եւ մրցունակ՝ ե՛ւ հոգով, ե՛ւ մարմնով։ Ուստի շատ կարդում եմ, հաճախ՝ գրում, փորձում չմոռանալ նաեւ ֆիզիկականի մասին։ Ուշքումիտքս դրսում է՝ ընտանիքիցս մինչեւ հայրենիք։ Սեպտեմբերի 19-ին եւ դրանից հետո առայսօր հոգեվիճակս շատ ավելի ծանրացած է՝ հասկանալի պատճառներով։ Մշտապես կարդում եմ անգլալեզու քաղաքագիտական նյութեր, գեղարվեստականներից Բլոկի եւ Ախմատովայի հատորներն են ինձ ընկերակցում։ Ավարտում եմ Սամուել Հանթինգտոնի «Ո՞վ ենք մենք» աշխատությունը, հաջորդը Նասիմ Թալեբի «Skin in the game» գիրքն է լինելու։ Լրահոսի դեֆիցիտն առկա է։ Հեռուստաալիքներից «Երկիր Մեդիայի» անջատումից հետո քաղաքական լրահոսի միակ աղբյուրը «5-րդ ալիքն» է (պատկերացնում եմ, թե ոնց են մարզերում լվանում մարդկանց ուղեղները, երբ չկա արբանյակային կամ ինտերնետ TV): Փաստաբաններիս միջոցով ստանում եմ նաեւ նախորդ օրվա մամուլի մշտադիտարկումը։

- ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեեւ հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը եւ ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։

- «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երեւանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաեւ, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ եւ մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձեւը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար եւ անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետեւանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։

- Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ-ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։

- Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում եւ զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաեւ Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձեւը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռեւս Երեւանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արեւմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արեւմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլեւ խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

- Հայաստանում աճում է քաղբանտարկյալների թիվը, մեղադրանք են առաջադրում «բռնության կոչերի» համար, ինչո՞ւ է իշխանությունը բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին։

- Ճակատագրի դառը հեգնանք է, որ այսօր մոտ 50-ական հայ քաղբանտարկյալ կա թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի բանտերում։ Իրականում սա օրինաչափ է՝ ազատազրկել այն մարդկանց, որոնք դեմ են հայկական շահերի հաշվին Հարավային Կովկասի վերաֆորմատավորմանը։ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, եւ նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արեւմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ-բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արեւմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է։

- Ոչ ոք չէր սպասում, որ Արցախի կորստից հետո ընդվզումի ալիք չի լինի, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ պետք է անեն ընդդիմությունը եւ հասարակությունը։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

- Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով եւ մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երեւանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով եւ հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսացող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են։

- Բրյուսելի եւ Մոսկվայի հարթակներից տեղափոխվեցին տետատետ ֆորմատի` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, փոխվարչապետների մասնակցությամբ։ Սա ի՞նչ հետեւանքներ կունենա։

- Բանակցային ֆորմատների շուրջ պայքարը, իհարկե, կարեւոր է, բայց չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը ոչ մի բանակցային ձեւաչափում մրցունակ լինել չի կարող։ Ինչպես Կռիլովի հայտնի առակում․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»: Անշուշտ, երկկողմ ֆորմատն ամենավտանգավորն է՝ արդեն քանիցս մատնանշած պատճառով․ առանց միջազգային երաշխիքների ու դերակատարների Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տալն ինքնասպանություն է։ Հայ- ադրբեջանական հարաբերությունները գերտերությունների բախման խաղատախտակին դնելը՝ նույնպես։ Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիեւի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։

դիտվել է 119 անգամ

Այս թեմայով

2023-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործութ... Հայտնի է Քիմ Քարդաշյանի՝ ֆուտբոլիստից բաժանմա... Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառե... Սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները... Ճշտեցի՞ք Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավո... Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են ... Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեութ... Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Օ... ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի... Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որ... Հավաքների ընթացքում արձանագրվել են ոստիկանութ... Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությո... Կոբախիձեն ԱՄՆ էր հրավիրվել պայմանով. Վրաստանի... Բագրատ Սրբազանին կրկին չթույլատրեցին մուտք գո... «Մայր Հայաստան»-ն ակցիա է իրականացնում Վանաձո... Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1... Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մե... Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությունը վտան... Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրա... Խուլիգանություն եւ սպանություն՝ Երեւանում. հն... «Հանգիստ, հավաքեք ձեզ». Արթուր Հովհաննիսյանի ... Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու. ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստան... Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Ս... Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակվ... Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Me... «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության... ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ... Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել... Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` մայիսի 3-ի համար Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն Անն... 60-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադր... Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցի... Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբ... Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվ... Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտ... ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածել... Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական... 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-... ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել ... Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին... Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ» Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցնե... Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբ... Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչու... Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխ... Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղու... Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարո... Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպո... Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ... Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ... Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանու... Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայ... Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյ... Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ուն... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդու... ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատար... ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծա... Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական... Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմր... Բորելի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ... Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայաց... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Աշտարակի ԲԿ-... Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավ... Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և... Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայ... Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MA... Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստան... Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական ... Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է ... Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստա... Տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոց... «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել ե... Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատար... ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ... Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan