Երևան, 04.Մայիս.2024, 00:00 |
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրա... Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը... Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյակա... Հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում «Քյոխը» այս պահին հարցաքննվում է որպես վկա Մի... ԱԳՆ-ն ընդգծում է մամուլի առանցքային դերը ժողո... Պակիստանում ավտոբուս է վթարվել․ 20 մարդ զոհվե...

Կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում պատասխանի այս 44 հարցերին. Նորայր Նորիկյան

Կարեւոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում պատասխանի այս 44 հարցերին: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցության ղեկվար Նորայր Նորիկյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Ս․թ․ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է Ազգային Ժողովի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և հանդես եկել ծավալուն ելույթով։

Ս․թ․ հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։

Նկատի ունենալով քննարկվող հարցի գերկարևորությունը՝ հարկ եմ համարում հրապարականյորեն հետևյալ 44 հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով, որ հանձնաժողովի նիստում, այնուամենայնիվ, քննության կառնվեն նաև իմ կողմից ստորև շարադրված հարցերը․

Հետին թվով վերլուծելով վերջին հինգ տարիների իրադարձությունները՝ կարո՞ղ եք բացառել, որ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Ձեր իշխանության գալու գործընթացի ժամանակ Ձեզ համար բարենպաստ միջավայրի ձևավորումը կախված չէր Արցախյան հարցի լուծման այսպիսի զարգացման հետ։

Անձամբ Դուք ցանկացե՞լ եք լուծել Ղարաբաղի հարցը, երբ առաջին օրը որպես վարչապետ մուտք եք գործել կառավարություն, եթե այո, Դուք ինչպե՞ս էիք պատկերացնում Արցախի հակամարտության լուծումը 2018թ. մայիսի 8-ին։

Վարչապետ դառնալուց հետո Ձեզ ե՞րբ և ու՞մ կողմից է զեկուցվել Սերժ Սարգսյանից ստացված արցախյան հակամարտության կարգավորման ժառանգության մասին։ Ծանոթանալով այդ ժառանգությանը՝ Դուք դե՞մ եք եղել դրան, թե՞ կողմ։

2018թ․ մայիսի 8-ից մինչև 2020թ․ սեպտեմբերի 20-ը Դուք հստակեցրե՞լ էիք Ձեր դիրքորոշումը, թե ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը։

2018թ․ մայիսի 8-ից մինչև 2020թ․ սեպտեմբերի 20-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարգավորման որևէ առարկայական առաջարկ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, այդ առաջարկները տարբերվե՞լ են Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկներից, թե՞ ոչ։ Ներկայացված առաջարկների վերաբերյալ Դուք ի՞նչ դիրքորոշում եք ունեցել։

Իլհամ Ալիևի հետ մինչև պատերազմը երբևէ քննարկե՞լ եք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, թե՞ ոչ։ Եթե այո, ապա՝ ինչպիսի՞ն էր Ձեր պատկերացումը մինչև պատերազմը Ալիևի հետ խաղաղություն հասնելու հնարավորության մասին։

Ինչու՞ բռնկվեց պատերազմը։ Անձամբ Դուք սպառե՞լ էիք խաղաղ ճանապարհով բանակցություններ վարելու բոլոր ռեսուրսները, թե՞ ոչ։

Դուք կոնկրետ ի՞նչ եք արել՝ պատերազմը կանխելու համար։

Անձամբ Դուք պատրա՞ստ էիք պատերազմին, թե՞ ոչ։

Ըստ Ձեզ, մեր բանակը պատրա՞ստ էր այդպիսի պատերազմ վարել, թե՞ ոչ։

Բացառու՞մ եք, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համաձայնության արդյունք էր, եթե այո, ապա Ադրբեջանը ու՞մ հետ էր ձեռք բերել այդ համաձայնությունը։

Ստեփանակերտում ինչու՞ հայտարարեցիք «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ»։ Ու՞մ էր ուղղված Ձեր խոսքը և ի՞նչ խնդիր էր այն լուծում։

Դուք պարզե՞լ եք, թե ինչու՞ է բռնկվել 2016թ․ քառօրյա պատերազմը, ի՞նչ պայմանով է կանգնեցվել այն, ինչո՞ւ հարցը չի լուծվել մինչև 2018թ. ապրիլ ամիսը։

Ռուսաստանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ են եղել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող ու հաջորդող ժամանակահատավածում։ Ինչպի՞սին են եղել Ռուսաստանի հետ Ձեր հարաբերությունները մինչև պատերազմի բռնկումը;

Սերժ Սարգսյանը և Դուք Արցախի հարցում Ռուսաստանի հետ որևէ հակասություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։

Ներկայումս Ռուաստանի Դաշնության ղեկավարության հետ Արցախի հակամարտության կարգավորման կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում որևէ հակասություն ունե՞ք, թե՞ ոչ, եթե այո, ինչպե՞ս եք տեսնում այդ հակասությունները հաղթահարելու ուղիները։ 17. Ձեզ համար պա՞րզ է, թե Հայաստանը տարիներ շարունակ ինչու՞ է վարել «Ստատուս քվոի» պահպանման և խնդրի լուծումը «Սառեցնելու» քաղաքականություն։ Գուցե դա դրսի՞ց պարտադրված դիրքորոշում է եղել, թե՞ պայմանավորված է եղել ներքին ընկալումներով։

Արդյո՞ք արցախյան հարցի լուծման հետաձգումը մեծացնում էր խնդրի հայանպաստ լուծման հնարավորությունը, եթե ոչ, Դուք ի՞նչ քաղաքականություն էիք վարում մինչև պատերազմի բռնկումը։

Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքները զիջելու կանխել պատերազմը, եթե ոչ, ինչու՞ մինչև պատերազմը ժողովրդին չբացատրեցիք հարցի էությունն ու լրջությունը։

Արդյո՞ք 2016թ. և 2020թթ. պատերազմների միջև առկա է որևէ կապ, եթե այո, Դուք ե՞րբ եք զգացել այդ կապի գոյությունը՝ 2020թ․ պատերազմից առա՞ջ, թե՞ հետո։

Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։

Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Ձեր դիրքորոշումը։

Ներկայումս իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարո՞ղ են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։

Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով ի՞նչ նկատի ունեն։ 

Ներկա հանգրվանում Ձեր կառավարությունն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար:

Պատերազմի օրերին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Արցախում գտնվելու ընթացքում կոնկրետ ի՞նչ դերակատարություն ու առնչություն են ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում, և այդ մասին Ձեզ ի՞նչ է զեկուցվել։

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին մեկնեին Մոսկվա, ի՞նչ արդյունք կարող էր տալ նրանց ներգրավումը հակամարտության դադարեցման գործում։ Ինչու՞ մերժեցիք նրանց մեկնած ձեռքը։

Դավիթ Շահնազարյանը վերջերս հայտարարեց, որ պատերազմի օրերին հեռախոսով խոսելով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հարց է տվել նրան, թե ե՞րբ կհամաձայնվի Հայաստանի ղեկավարությունը կանգնեցնել պատերազմը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե վստահ է՝ մինչեւ Շուշին չհանձնի, դա չի լինելու: Որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այդպիսի վստահություն, և Ձեզ այդ ժամանակ զեկուցվե՞լ է Շուշին գրավելու՝ Ադրբեջանի նկրտումների մասին, կամ Շուշին ստանալու պայմանով՝ պատերազմը դադարեցնելու նրանց պահանջի մասին։

Դուք կոնկրետ ի՞նչ եք արել, որ ադրբեջանական զորքերը չհասնեին Շուշիի մատույցներ։ Ձեզանից որևէ մեկը երբևէ պահանջե՞լ է հանձնել Շուշին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց, թե՞ ոչ։

2021թ․ հունիսի 5-ին Դուք հայտարարեցիք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու։ Ո՞ր արարքի կամ ինչի՞ համար Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա Շուշիի համար և ե՞րբ։

2020թ․ հոկտեմբերի 15-ին կոնկրետ ո՞ր բացառիկ կամ առանձնահատուկ գործողության համար եք միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, այն դեպքում, երբ դրանից տառացիորեն երեք ամիս առաջ՝ 2020թ․ հուլիսի 5-ին էինք նրան գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին ՀՀ նախագահին ներկայացրել միջնորդություն։

2020թ. հոկտեմբերի 22-ին, երբ ամեն օր հայկական բանակը կրում էր տարածքային ու մարդկային մեծ կորուտսներ, կոնկրետ ո՞ր բացառիկ կամ առանձնահատուկ գործողության համար եք միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանին և թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանին Հայրենիքի շքանշանով /Ազգային հերոսի կոչում/ պարգևատրելու համար։

2021թ․ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջեց Ձեր և ՀՀ կառավարության հրաժարականը։ Այդ հայտարարությունը դուք գնահատեցիք որպես ռազմական հեղաշրջման փորձ: Ռազմական հեղաշրջումը ակմ դրա փորձը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Ինչու՞ ռազմական փորձի կազմակերպիչները չենթարկվեցին քրեական պատասխանատվության։

Ս․թ․ մարտի 14-ին Դուք հայտարարեցիք, որ Ձեր համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Պատերազմից անցել է երեք տարի։ Ինչու՞ մինչև հիմա մեր պարտության պատճառ դարձած 5-րդ շարասյան մասնակիցները պետական դավաճանության մեղադրանքով չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։

Պարզե՞լ եք, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չպայթեց, կամ Ձեր բառերով ասած՝ պայթեց, օրինակ, 10 տոկոսով»։ Առհասարակ՝ պատերազմին օրերին ամենից տարածված միտքն այն էր, որ օդը «Բաց է»։ Ինչու՞ էր օդը «Բաց» պատերազմի օրերին։

Պատերազմի օրերին ո՞վ է ղեկավարել բանակը՝ Դու՞ք, Դավիթ Տոնոյա՞նը, թե՞ Օնիկ Գասպարյա՞նը» Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ի՞նչ մասնակցություն է ունեցել զինված ուժերի ղեկավարման գործում։

Բարձրաստիճան նախկին զինվորականներին լիարժեք հնարավորություն տրվե՞լ է իրենց կարողությունները ներդնել պատեազմական գործողությունների ժամանակ, թե՞ ոչ։

Անձամբ Ձեզ ո՞վ է զեկուցել պատերազմի ըննացքի մասին։ Դուք կոնկրետ Ձեր հանձնարարություններն ու՞մ եք տվել՝ պաշտպանության նախարարի՞ն, թե՞ գլխավոր շտաբի պետին։ Ինչո՞վ է պայմանավորված, որ ըստ Ձեզ, նրանց ու Արցախի հանրապետության նախագահի կողմից Ձեզ ներկայացված տեղեկությունները շատ դեպքերում հակասել են միմյանց։

Ձեր կառավորությունն ունի՞ Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգը, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞րն է այն։

Ձեր կառավորությունն ունի՞ Ադրբեջանի և Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորման համապարփակ հայեցակարգ, եթե այո, ապա ո՞րն է այն։

Ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ ելքերը։

Ներկայիս ռազմաքաղաքական հաշվեկշռի պայմաններում Դուք իսկապե՞ս հավատում եք, որ հնարավոր է Ադդբեջանի հետ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը։

Կարո՞ղ եք համոզված պնդել, որ Ձեր ներկայիս վարած քաղաքականությունը միանշանակ ճիշտ է, և մի քանի տարի անց կրկին չեք խոստովանի, որ սխալվել եք, ինչպես խոստովանեցիք, որ սխալվել եք, որ մինչև պատերազմի բռնկվելը ժողովրդին չեք ասել ճշմարտությունը։

Թվեք Ձեր առանցքային երեք ռազմավարական սխալները, որոնք հանգեցրեցին աղետալի պատերազմին ու պարտությանը։

դիտվել է 203 անգամ
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրա... Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը... Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյակա... Հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում «Քյոխը» այս պահին հարցաքննվում է որպես վկա Մի... ԱԳՆ-ն ընդգծում է մամուլի առանցքային դերը ժողո... Պակիստանում ավտոբուս է վթարվել․ 20 մարդ զոհվե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan