Երևան, 29.Ապրիլ.2024, 00:00 |
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղոր... Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղ... Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կ... Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը (տ... Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքո... Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությու... Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգա... Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է ... Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստի... Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու ... Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն ... Բայրամովը մեկնել է Կատար Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թ... Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայա... Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբ... Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գ... ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագ... Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգն... Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով ... Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացվա... Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5... Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքե... Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 ... Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլ... Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց... Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ... Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրե... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... ՇՄՆ պատվիրակությունը Օտտավայում մասնակցում է ... Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հա... Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան... Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպ... Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ... «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մ... 24 ժամ ջուր չի լինի Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիո... Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվա... Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է.... Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռն... Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի ... Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի Բ... Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրեն... Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը... Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արար... Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի... Գազանջատումներ. հայտնի են հասցեները Բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագ... Մեքսիկայում տեղափոխող ավտոբուս է շրջվել Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վ... Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի ա... Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի ս... «Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է... Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազ... ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում... Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարա... Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ ... Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց... «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է... Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչ... Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում...

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել. hetq.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել: Այս մասին գրում է hetq.am-ը:

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր:

Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

ՀՀ քաղաքացի, Իջեւանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող եւ գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս եւս Իջեւանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են եղել: Նրանք նաեւ սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48: Հատկանշական է, որ 1999-ին Ա. Ղազարյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, նրա դիմումը բավարարվել է այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանի կողմից: Իր իսկ պատմելով՝ 34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ծնվել է Իջեւանում, 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ուկրաինա, որի քաղաքացի է:

2012-ին Անդրանիկ, Ֆրունզե եւ Պետրոս Ղազարյանների հովանավորությամբ, ի հիշատակ իրենց հոր, Իջեւանում բացվել ու օծվել է Ս. Ամենափրկիչ եկեղեցին: 2014-ին էլ Ղազարյան եղբայրների ֆինանսավորմամբ Իջեւանում բացվել է մանկական խաղահրապարակ: Իջեւանի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել է, որ Ղազարյանների ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաեւ քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երեւանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը: Իջեւանի ավագանին պատվավոր իջեւանցու կոչում է շնորհել Ֆ. Ղազարյանին, դրանից մեկ տարի առաջ էլ նույն պարգեւին արժանացել էր Ա. Ղազարյանը:

2018-ի քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել էր համաժողովների շարք, որոնցից «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը կայացավ 2018 թ. սեպտեմբերին Իջեւանում: Դրան մասնակցել է նաեւ Անդրանիկ Ղազարյանը: Վերջինս այնուհետ Չերկասի էր հրավիրել Տավուշի այն ժամանակվա մարզպետ (ներկայում՝ իշխանական պատգամավոր) Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու եւ Հայաստանում ծրագրեր սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Ղազարյանը մտադրություն էր հայտնել Տավուշում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն՝ 630 մայր խոզի համար: Մայր տնտեսությանը կից պետք է հիմնադրվեին փոքրիկ ֆերմերային տնտեսություններ, որոնք ապահովվելու էին մայր խոզերով, կերով: Պահելուց, աճեցնելուց հետո փոքր տնտեսությունները հետ էին վերադարձնելու միայն կերի գումարը, իսկ եկամուտն ամբողջովին մնալու էր իրենց:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի համանուն հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։

2020-ի ամռանն էլ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Հետաքրքիր է, որ 2021-ի հուլիսին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Սիփան Փաշինյանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ Չերկասիի այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Սկիչկոյի հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության այն հնարավորությունները, որ տալիս է դեռ 2009 թ․ ստորագրված Չերկասիի ու Տավուշի մարզերի միջեւ տնտեսական ու մշակութային համագործակցության մասին մտադրությունների արձանագրությունը։

Հատկանշական է նաեւ, որ ներկայում ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս եւ Սիփան Փաշինյանը նախորդ գումարման ԱԺ-ում էլ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներ էին:

Հիշեցնենք նաեւ, որ բիզնեսից անմասն չի մնացել նաեւ Սիփան Փաշինյանի հայրը՝ Արտակ Փաշինյանը: Վարչապետի ավագ եղբայրը 2020 թ․ սեպտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկու հողակտոր է վարձակալել Տավուշի Սեւքարի անտառտնտեսության տարածքում՝ 0,5 հա եւ 0,2 հա մակերեսներով։ «Հետքի» հետ զրույցում Ա. Փաշինյանը հայտնել էր, որ տարածքը վարձակալվել է տուրիստական նպատակներով, զրուցարաններ են տեղադրվել, գիշերակացի համար էլ փայտաշեն կառույցներ են դրվել: 2020-ի սեպտեմբերին գրանցված «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հյուրանոցների տրամադրման ծառայություններով:

դիտվել է 413 անգամ
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղոր... Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղ... Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կ... Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը (տ... Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքո... Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությու... Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգա... Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է ... Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստի... Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու ... Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն ... Բայրամովը մեկնել է Կատար Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թ... Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայա... Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբ... Բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գ... ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագ... Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգն... Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով ... Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացվա... Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5... Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքե... Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 ... Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլ... Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց... Ծառատունկ՝ ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ... Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրե... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... ՇՄՆ պատվիրակությունը Օտտավայում մասնակցում է ... Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հա... Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան... Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպ... Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ... «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մ... 24 ժամ ջուր չի լինի Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիո... Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվա... Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է.... Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռն... Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի ... Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի Բ... Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրեն... Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը... Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արար... Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի... Գազանջատումներ. հայտնի են հասցեները Բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանու... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագ... Մեքսիկայում տեղափոխող ավտոբուս է շրջվել Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վ... Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի ա... Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի ս... «Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է... Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբի ռազ... ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում... Թուրքիայի և Հունաստանի միջև նոր կամրջի շինարա... Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ ... Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար,բայց... «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է... Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչ... Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan