Արքայազն Հարին հաստատել է, որ Աֆղանստանում ավելի քան երկու տասնյակ մարդ է սպանել
Արքայազն Հարին հաստատել է, որ Աֆղանստանում ավելի քան երկու տասնյակ մարդ է սպանել այն բանից հետո, երբ բանակը նրան սովորեցրել է Թալիբանի անդամներին մարդ չհամարել, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով նրա «Spare» («Պահուստայինը») գրքից մի հատված։
Հարին նշել է, որ չի հպարտանում դրանով, բայց չի էլ ամաչում։ «Ապաչիների (ուղղաթիռ-խմբ.) եւ նոթբուքերի դարաշրջանում ես կարող էի ճշգրիտ հաշվարկել, թե քանի թշնամու մարտիկի եմ սպանել: Եվ ինձ կարեւոր թվաց այդ թվից չվախենալը»,- գրում է նա։
Սասեքսի 38-ամյա դուքսը 2007-2008 թվականներին բրիտանական թագավորական բանակում ծառայել է որպես առաջնային ավիադիսպետչեր, իսկ 2012-2013 թվականներին հարվածային ուղղաթիռ է վարել: «Ինձ համար կարեւոր էր չվախենալ այդ թվից: Այսպես, իմ թիվը 25-ն է: Այս թիվը ինձ բավարարվածություն չի տալիս, բայց ես ամոթ չեմ զգացել»,- գրել է նա։
Հարին հաստատել է, որ բանակն իր մեջ արմատավորել է այն գաղափարը, որ թալիբները «շախմատային ֆիգուրներ են»։
«Ես իմ առջեւ առաջին իսկ օրվանից նպատակն էի դրել երբեք չգնալ քնելու կասկածելով, թե արդյոք ճիշտ եմ վարվել… կրակել եմ արդյոք Թալիբանի եւ միայն Թալիբանի վրա, առանց մոտակայքում խաղաղ բնակիչների: Ես ուզում էի վերադառնալ Մեծ Բրիտանիա իմ բոլոր վերջույթներով, բայց ամենից շատ ուզում էի տուն վերադառնալ հանգիստ խղճով»,- գրել է Հարին։
Գրքի հրատարակիչ Penguin Random House-ը 2023 թվականի հունվարի 10-ին հրատարակելուց առաջ հուշագրությունից հատվածներ չի տարածել, սակայն The Telegraph-ը գրել է, որ գրքի իսպաներեն օրինակը ստացել է իսպանական գրախանութից։