Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք...

«Ժողովուրդ». Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությու՞ն է եղել․ ինչ են թաքցնում իրավապահները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից հասած տեղեկությունները փորձեց պարզել բոլոր կողմերից եւ սկսեց հետաքննություն: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը, լսելով իրեն ծեծի ենթարկելու մասին մեր հարցը, հետաքրքրվեց՝ ով է ասել, ապա վստահ հերքեց՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ինքը որեւէ վնասվածք չունի: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց, ըստ բնակիչների, հաջորդ ծեծի ենթարկված՝ Անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի հետ, որն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, հրաժարվեց հեռախոսով զրուցել մեզ հետ եւ միայն գրավոր նամակին արձագանքեց՝ գրելով. «Անկեղծ լինեմ, անհարմար է, որ կհավատաք նման անհեթեթություններին: Չի եղել նման բան»: Հերթը հասավ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանին, որը, լսելով դեպքի մասին, կցկտուր նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, ու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին:

Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները.

Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել:
Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին:
ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ(Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»:

Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը:

Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»:
Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել:

Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն:

Հավելենք, որ Ղալումյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս Տավուշի մարզից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 630 անգամ
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan