Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա...

Էլիտայի համար ցավոտ փոփոխություններ են լինելու. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 9-ին հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը՝ անդրադառնալով Արցախին վերաբերող մի շարք հրատապ թեմաների: Ստորև ներկայացվում են  պետնախարարի հարցազրույցից հատվածներ.

Պաշտոնավարման մեկ ամսում կատարված աշխատանքի մասին

«Կատարվել է կարևոր, բայց միգուցե ոչ այնքան տեսանելի աշխատանք: Դա  ինձ թույլ  է տալիս վստահ ասել, որ մենք գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում Արցախի տնտեսությունը, ինչ իրավիճակում է գտնվում Արցախի հասարակությունը, որոնք են ամենասուր խնդիրները, որոնք են այն խորքային և դժվար հարցերը, որոնք ոչ հեշտ որոշումներ են պահանջում կառավարությունից և հասարակությունից: Ես արդեն պատրաստ եմ այդ հարցերի շուրջ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք ոչ թե միայն կքննարկեն, այլ կիրականացնեն տարբեր ուղղություններով փոփոխություններ: Մի քանի ուղղություններով արդեն սկսել ենք փոփոխությունները, որոնք չեն երևում: Բայց հավատացեք՝ հասարակության մի շերտ, որը տարատեսակ հարաբերություններ է ունենում կառավարության հետ, արդեն զգացել է այդ փոփոխությունները: Գուցե հասարակ մարդը փոփոխություն չի զգացել, բայց կառավարության հետ հարաբերություն ունեցող մարդիկ արդեն զգացել են տարբերությունը, որովհետև մենք մտցրել ենք շատ հստակ մշակույթ, կտրուկ պայմաններ՝ շեշտելով, որ մեր հարաբերությունները լինելու են թափանցիկ, համակարգային, և շատ պահանջկոտ  ենք լինելու այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց պարտավորությունները պետության հանդեպ չեն կատարում»:

Արցախը պահելու, ուժեղացնելու մասին

«Այն, ինչ սկսվել է 1988 թվականից, որ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր, նույնն է մնացել: Հարցն այլ է. նվազել է հավատն առ այն, որ դա իրականություն է դառնալու: Եվ մարդկանց մոտ ավելի մեծ խնդիր է այն, որ իրենք չեն հավատում ապագային, չեն հավատում առաջնորդներին, ղեկավարներին, և այս տեսանկյունից կասկածի տակ է դրվում, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին, դա մեզանից մեծ ջանք և աշխատանք է պահանջում:

Դուք հարցնում եք, թե ինչպես ենք հասնելու այդ նպատակին, և դա ճիշտ հարց է: Նախ, մենք պետք է վերանայենք կառավարման ընդհանուր մոտեցումը, մենք պետք է վերականգնենք հասարակության հավատը ղեկավարության նկատմամբ, որովհետև ճգնաժամի ժամանակ եթե դու չես հավատում քո առաջնորդներին, եթե դու չես հավատում քո ղեկավարությանը, դու ոչինչ չես կարող անել:

Երկրորդ, մենք անպայման պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ հասկանան, որ ստեղծված իրավիճակում մեր հաղթանակի միակ ճանապարհը միավորման մեջ է:

Երրորդ, մենք պետք  է ընդունենք, որ փոփոխություններն անխուսափելի են, և այդ փոփոխությունները  կարող են շատ ցավոտ արձագանք առաջացնել, առաջին հերթին, էլիտայի շրջանում, որոնք շատ հաճախ ավելի շատ հնարավորություններ են ունեցել, քան հասարակ մարդիկ»:

Կառավարության ձևավորման  մասին

«Մենք նախևառաջ ուզում ենք հստակ սահմանել նպատակները, որոնք մի քանիսն են: Դրանք արդեն ներկայացրել ենք և նախագահին, և կառավարությանը: Նպատակները սահմանելով՝ մենք հաստատելու ենք այն մոտեցումները, թե ինչպես ենք տեսնում թիմի ձևավորումը, ինչ մոդելով են նրանք աշխատելու: Կարևոր է,  որ նրանք համաձայնեն այդ նպատակներին և ամեն ինչ անեն  դրանց իրականացման համար:

Այդ թիմի մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և ժամանակավոր պաշտոնակատարներ,  և նոր մարդիկ: Մենք սահմանում ենք նպատակը և այն քայլերը, որոնք պետք է մեզ բերեն հաջողության: Եվ մենք վստահ ենք, որ ընտրված թիմը, որը կազմվելու է և արցախցիներից, և ոչ արցախցիներից, ևս մեծ փոփոխություն է լինելու, որովհետև մենք ուզում ենք անպայման ընդգրկել մարդկանց, որոնք աշխատել են և Հայաստանում, և Հայաստանից դուրս: Եվ դա մեծ հնարավորություն է տալիս Արցախին այլ կերպ օգտագործելու համահայկական մեր ներուժը»:

Անվտանգության  և ադրբեջանական  կողմի սադրանքների մասին

Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ այստեղ՝ Արցախում  չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել  և դուրս գան այստեղից։ Այս իմաստով և Բերձորի, և  մինչ այդ տեղի ունեցած մյուս  դեպքերը ցույց են տալիս, որ դա իմ նշանակման հետ չի կապված: Այդ դեպքերը նաև իմ այստեղ գալու պատճառ դարձան, որովհետև  ես համարել եմ, որ այդ սադրանքը և այդ մոտեցումը հնարավոր կլինի կոտրել, եթե այստեղ մարդիկ համախմբվեն՝ և Արցախից,  և նաև դրսից։

Հիմա  ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դարձել,  դա  սպասելի էր: Եթե դուք հիշում եք կառավարության առաջին նիստում հարցերից մեկն էր այն, թե  ինչպես ենք մենք պատրաստվում ձմռանը։ ...Մենք պետք է  պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում  դիմակայելու ենք տարբեր դժվարությունների։  Ես եկել եմ այստեղ, որ իմ օրինակով և իմ ընկերների օրինակով, որոնք կանգնած են իմ կողքին, ասենք, որ մենք այստեղից դուրս չենք գալու։ Միակ ճանապարհը, որ տեսնում ենք Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով հարաբերություն ունենալու, այն է, որ իրենք պետք է ընդունեն, որ Արցախն անկախ երկիր է լինելու, և մենք պետք է գտնենք բանաձևը, որքան էլ որ դժվար լինի, ապրելու կողք կողքի, բայց՝ առանձին։

Արցախում տեղի ունեցած հանրահավաքը իրենց համար զարմանալի էր այն առումով, որ 35-40 հազար մարդ կարող է դուրս գալ հրապարակ։ Իրենք փորձում էին բացատրություն գտնել, թե ինչպես է դա եղել։ Իմ նշանակումն իրենց համար անսպասելի էր։ Հետաքրքրությունը դեպի Արցախ, որ ստեղծվեց  և ռուսական, և համաշխարհային մամուլում, և փոփոխությունները, որոնք սկսեցին կատարվել, իրենց համար անսպասելի էր, և իրենք ինչ-որ ձևով պետք է արձագանքեին դրան։ Դա նորմալ է, և մենք պետք է հասկանանք, որ չպետք է ելնենք իրենց կարծիքից, այլ անենք այն, ինչ ճիշտ ենք համարում Արցախի համար։ Իսկ ճանապարհ փակելը կամ գյուղացիներին թույլ չտալն աշխատանքներն անել իրենց հողամասերում, կամ այլ բաներ, ցավոք , մեզ հետ նման բաներ ամեն օր կարող են պատահել: Այն հասկացողությունը, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, սովորել, ապրել, չկա: Մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի։

Մենք ունենք ռազմական դրություն, որը ենթադրում է, որ ամեն ինչ չի կարող հրապարակային արվել։ Ռազմական իրավիճակը մեզնից պահանջում է ավելի զգույշ լինել ինֆորմացիայի հետ կապված հարցերում։ Հավատացեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ Արցախի շահերը պաշտպանենք»։

Ձախողման մասին

«Այս որոշումը կայացրել եմ, լինելով հաջողված մարդ, որ հնարավորություն ուներ ապրելու աշխարհի ցանկացած երկրում, բայց ես ինձ համար հասկացել եմ մի բան, որ եթե ես ուզում եմ ինձ հարգեն, եթե իսկապես ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, ես պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա անկախ և հայկական: Ես այստեղից դուրս չեմ գալու, մինչև մենք Արցախը չդարձնենք այն տեղը, որտեղ մարդիկ կկարողանան ապրել հանգիստ և անվտանգ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3adf4122c99c2542605de90fb8fffbc7?fbclid=IwAR2w7HGpnwbT029uUgQK4TsYR_uOW3LYQEN541zbQJuJ6OX0rVFY2iOQTHs

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 693 անգամ
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղա... «Որդիների Կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանու... Ինչու չեղարկվեց Էրդողանի՝ ԱՄՆ այցը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները... ՃՏՊ` Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժ... Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները... Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գո... Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խե... Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի... 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտ... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախս... 60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տի... 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթա... Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանո... Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է ա... Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաին... Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan